կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-16 13:59
Քաղաքական

3-4 մլն դրամ են վերցնում, արդեն վարկեր են փակում՝ իմ դեմ հոդված գրելով. Վանեցյան

3-4 մլն դրամ են վերցնում, արդեն վարկեր են փակում՝ իմ դեմ հոդված գրելով. Վանեցյան

Ինչի՞ այսօր այսքան երկար խոսեցի ձեզ հետ, քանի որ այնքան չէի խոսել, որ ով ինչ ուզում, գրում էր. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով կառավարության նիստից հետո բավական երկար ժամանակ տրամադրեց լրագրողների հարցերին պատասխանելու համար:

Նա նշեց, որ վերջին շրջանում որոշ՝ ոչ բարեխիղճ լրատվամիջոցներ Վանեցյան ազգանունը գրելու համար մեծ գումարներ են վերցնում: «Մարդիկ կան՝ արդեն վարկեր են փակում, հոդված գրելու համար 3-4 մլն դրամ գումար վերցնում: Փաստեր ունեմ, սակայն գործ չեմ հարուցի, որ չասեն՝ ԶԼՄ-ների նկատմամբ ինչ-որ բան է անում: Իմ հասարակական կյանքում որևէ գաղտնի բան չեմ անում, ինչ-որ խաղերի մեջ չկամ, կուլիսային պայմանավորվածություններ չունեմ: Կատարում եմ իմ աշխատանքը, գիշեր-ցերեկ աշխատում եմ»,- ասաց ԱԱԾ տնօրենը ու հավելեց, որ իր աշխատանքը սրտացավ է կատարում: