կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-08 10:24
Հասարակություն

Հայ կնոջ, մոր վրա ձեռք բարձրացնելը Համիդի, Թալեաթի հետնորդների ձեռագիրն է. Անի Մելքոնյան

Հայ կնոջ, մոր վրա ձեռք բարձրացնելը Համիդի, Թալեաթի հետնորդների ձեռագիրն է. Անի Մելքոնյան
ՀՅԴ պատմության թանգարանի աշխատակից Անի Մելքոնյանը գրում է.

«Խանասորի վրիժառուական արշավանքի ժամանակ, հայ ֆիդային խնայեց քուրդ կանանց ու երեխաներին, ասելով` «կանանց, երբեք ձեռք տալու չէ, վրիժառու քաջ ֆետան»- հայ ֆիդայիները, բոլոր ժամանակներում թուրք կանանց վրա ձեռք չբարձրացրին, Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը ջեմալ ազմիին սատկացնելիս, նրա կողքին գտնվող թալեաթի այրուն ձեռք չտվեցին, որևէ ֆիդայի համարձակվեր թուրք կամ քուրդ կնոջ ու երեխայի դիպչել Անդրանիկի ու Չաուշի ձեռքից չէր պրծնի` հայ ֆիդայու, հայ տղամարդու սկզբունքն էր` «մայրը միշտ սրբություն է, թեկուզ ոչ ձեր հավատքից»- իսկ Դուշման Վարդանը Արցախյան պատերազմի տարիներին ասաց «իմ պատերազմում, կանայք ու երեխաներ չպետք է զոհվեն...»- Քարվաճառի ազատագրման ժամանակ, երբ թուրքերն իրենց կանանց ու երեխաներին թողեցին ու փախան, հայ ֆիդայիները հոգ տարան նրանց մասին, մինչ նրանք ճանապարհվեցին ադրբեջան։
 
Իսկ թու՞րքը, թուրքը ամբողջ կյանքում հակառակն է արել, տանջելով, անարգելով ու սպանելով անպաշտպան կանանց ու երեխաներին...
Այսօր, հայոց մայրերին նվիրված տոնի օրը` նայելով կառավարության շենքի դիմաց հայ կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունները` ծանոթ ձեռագիր նկատեցի, համիդի, թալեաթի հետնորդների ձեռագիրը..., հայ տղամարդը անգամ թշնամու կնոջ վրա ձեռք չի բարձրանում, ուր մնաց հայ կնոջ, հայ մոր...
 
Իսկ հայ կինն այսօր` 1915թ-ից հետո առաջին անգամ անպաշտպան էր, հայոց բանակի սպայությունը չգնաց հայ մոր, հայ աղջկա պատիվը պաշտպանելու»: