|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
«Ամեն ինչ պարզ է․ սովորական, ձեր մշտական անօրինական գործողությունը կլինի և բնականաբար, այդ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցությունը և վստահ եմ՝ նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը չեն մասնակցի։ Շարունակեք»,- ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Խորհրդարանն արտահերթ նիստում քննում է ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը։ Արթուր Սարգսյանին նաև կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Հարցերը ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նիստին Սեյրան Օհանյանը չի մասնակցում, գործընկերները հայտարարեցին, որ նա վատառողջ է և այդ մասին բժշկի հաստատում կա, Ալեն Սիմոնյանն էլ տեղյակ է։
Մանրամասն՝ տեսանյութում։