|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր Սահմանադրական դատարանում էի: Հարցերին պատասխանում էր գնդապետի ուսադիրներով մի բարձրաստիճան դատախազ: Կոնկրետ չգիտեմ ով է, ինչ է աշխատում: Ակնհայտ էր, որ գրագետ դատախազ է: Իսկ գրագիտությունը վկայում է այն մասին, որ նախկիններից մնացած դատախազ է: Ինչպես ասում է կապիտուլյանտը՝ նախկինների մնացուկ:
Այդ գրագետ դատախազը պատասխանելով բռնության սպառնալիքին վերաբերվող հարցին մոտավորապես այսպիսի միտք արտահայտեց. մուրճը ձեռքիդ բռնության կոչերը բռնության կոչեր չեն, եթե այդ կոչերն անելուց հետո լեզուդ կծել ես:
Նայում էի գնդապետ դատախազի դեմքին ու ցավ ապրում: Ցավ էի ապրում տեսնելով, թե ինչպես են նախ դատախազությունը արժեզրկել, հետո՝ այդ գրագետ գնդապետ դատախազին պատվազրկել: Իսկ ամենավատն այն էր, որ դատախազի դեմքին գրված էր, որ ինքը գիտակցում և ամաչում է...»։