կարևոր
544 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-01 17:40
Հասարակություն

Ոչ թե ժողովուրդն է վարում, այլ դուք եք ժողովրդին վարում ամեն ինչում, սա է ձեր իրական տեսակը․ Կյուրեղյան

Ոչ թե ժողովուրդն է վարում, այլ դուք եք ժողովրդին վարում ամեն ինչում, սա է ձեր իրական տեսակը․ Կյուրեղյան

ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ընդգծեց, որ Սահմանադրության 190-րդ հոդվածով Ազգային ժողովը պարտավոր է օրենքից առաջ լսել համայնքների կարծիքը, բայց դա չի կատարվել․

«Ո՛չ Վաղարշապատում, ո՛չ Խոյում, ո՛չ էլ որևէ այլ բնակավայրում հանրային կարծիքի հարցում չի եղել։ Ցույց տվեք փաստերը, մի խախտեք Սահմանադրությունը»։

Կյուրեղյանը հայտարարեց, որ հանրային կարծիքը ձևական չի կարող փոխարինվել ՔՊ-ական պատգամավորների անձնական հայտարարություններով, և որ այս գործընթացն հակասում է մասնակցային ժողովրդավարության սկզբունքներին։

Մանրամասն՝ տեսանյութում։