Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դերասան Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նոր մի հատ աղջիկ, աշխարհի ամենագեղո թիվիյով երգում էր «Մարտիկի երգ»-ը…ես իհարկե չէի նայի ու չէի լսի, /հեռակառավարման վահանակը «քաշեց»/, եթե էդ հանրահայտ երգի հենց սկզբում էդ ինչ որ մրցանակաբաշխության հաղթող ինչ որ աղջիկը չերգեր «Թռչեի մտքով տուն, ուր իմ մայրն էՐ արթուն»: Փաստորեն էդ երգի իմաստը ոչ ինքն ա հասկացել, ոչ էդ երգը եթեր բրթողը: Շարունակեցի մազոխիստաբար լսել ու հասկացա, որ հարմոնիաների հերն էլ են անիծել, դա պակաս ցավալի չէր: Հետո յանս տարավ ու մտա յություբ, քրքրեցի, լսեցի ինչ որ ախպարների, որոնք էդ նույն երգը երգում էին էլ ավելի աղավաղված…: Բայց դե ախպար են, ընդունելի ա ինչ որ տեղ, հայրենիքից հեռու էդ էլ կուտվի:
Հետո հիշեցի, որ Սթինգը իր լավագույն երգերը տալիս ա րափ երգող սևականներին ու նրանք քանդում-հավաքում են իրենց հայեցողությամբ, փողին մուննաթ…: Հետո հիշեցի, որ նույն Սթինգը բացարձակ սկզբունքներ չունի ու հայտնի ա հենց դրանով /ախր Փիթր Գաբրիել չի/՝ ինչ ասես կերգի, իրա ամենամեծ մտավախությունն էն ա, որ հանկարծ գիշերով չհայտնվի մի մեծ, երկաթե կեռիկ /էն որ մսագործներն են ունենում/ ու իր բարեկեցիկ կյանքից իրեն չխլի, չտանի իր նախկին, գորշ կյանքը, ուր ածխահանքերով հարուստ քաղաքում ամենինչ գորշ էր, ածուխի գույնի, բացառությամբ իր կաթնավաճառ հոր ճերմակ գոգնոցի ու վաճառած կաթի ճերմակ տակառների /իր խոսքերն են/…:
Հետո էլ հասկացա, որ սրա վերջը չկա ու կարող ա շարիկներս գցեմ էսպես խորանալով: Մի խոսքով՝ քանդեք-հավաքեք էղած-չեղածը՝ սիրողականության դար ա ու սիրողական մոտեցումը ներողություն արտահայտությանս, էշի պես զռռում ա ամեն ինչում:
Հեռուստատեսություններից մեկի տնօրենն ինձ մի երկու տարի առաջ, անկեղծության պոռթկման պահին ասեց՝ «Քրիստ ջան, փորձը ցույց ա տվել, որ եթե մի բանի մեջ պրոֆեսիոնալիզմ ա մտնում՝ էդ գործը փող չի բերում»:
Աշխարհ, վրեդ խաբար կա՞, որ Հայստանում դու հետ ես ֆռռում»: Բայց մի բան էլ հիշեցի՝ Միք Ջագերին հարվիրել են էն դպրոցը, որտեղ ինքը ժամանակին սովորել ա ու ջահելների մի ռոք խումբ /համույթ, բենդ/, ինքն իրենից գոհ նրա պատվին նվագել ու երգել ա, իսկ անշնորհակալ Ջագերը տեղից վեր ա թռել ու շան ծեծ ա տվել էդ ջահելներին, վրդովված բացականչելով՝ «Ըսենց ռոք չեն երգում, ձեր ...»: Այ սա պիտի բոլորիս մեջ նստած լինի, պիտի աչք ու ականջ չփակենք սիրողականության հանդիպելիս, այ սա տղամարդավարի կլինի, հաստատ»: