|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը գրում է․
«Մոտենաք` կտրականապես կճանաչվեք, հեռանաք` կհիշվեք-ընտրությունը ձերն է, միևնունն է, ժողովուրդը ծանակելու է ձեզ իր հիշողության գրատախտակի վրա ձաղկելով ձեր անունները:
Ներկա աշխարհաքաղաքական դեգերումների մեջ առկա է անմեղսունակ, ինքնակոչ քաղսրիկա ֆեյքերի մի ֆաբրիկա, որոնց «մտքի» ստնտուն գործող իշխանական բուրգն է-պատկերացնում եք, հարգելի ընթեցող, թե այս անբարո քաղաքական «իմ քայլը» ինչպիսի քաղաքական-բարոյա-հոգեբանական ավեր կգործի մոտ տասներկու միլիոն սփյուռքի և չորսուկես միլիոն արևմտյան Հայաստանի ծագումով հայերի հոգեկերտվածքի վրա:
Սիրելի թշվառականեր (սիրելի բառը անձնագրում ազգությունը «հայ» գրանցման համար եմ ասում), ինչքան շատ խցքվեք ազգային ցավի մեջ, այնքան տպավորիչ կլինի ձեր դավաճանական վախճանը:
Ի սեր Աստծո, հեռացեք և բավարարվեք ձեր սևերես տեսակը հայ ժողովրդի հիշողության գրատախտակի վրա գրանցելով, այլապես վաղը ձեր երեխաները դավաճանի խարանն են կրելու իրենց ամեղ ճակատներին»: