|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոտենաք` կտրականապես կճանաչվեք, հեռանաք` կհիշվեք-ընտրությունը ձերն է, միևնունն է, ժողովուրդը ծանակելու է ձեզ իր հիշողության գրատախտակի վրա ձաղկելով ձեր անունները:
Ներկա աշխարհաքաղաքական դեգերումների մեջ առկա է անմեղսունակ, ինքնակոչ քաղսրիկա ֆեյքերի մի ֆաբրիկա, որոնց «մտքի» ստնտուն գործող իշխանական բուրգն է-պատկերացնում եք, հարգելի ընթեցող, թե այս անբարո քաղաքական «իմ քայլը» ինչպիսի քաղաքական-բարոյա-հոգեբանական ավեր կգործի մոտ տասներկու միլիոն սփյուռքի և չորսուկես միլիոն արևմտյան Հայաստանի ծագումով հայերի հոգեկերտվածքի վրա:
Սիրելի թշվառականեր (սիրելի բառը անձնագրում ազգությունը «հայ» գրանցման համար եմ ասում), ինչքան շատ խցքվեք ազգային ցավի մեջ, այնքան տպավորիչ կլինի ձեր դավաճանական վախճանը:
Ի սեր Աստծո, հեռացեք և բավարարվեք ձեր սևերես տեսակը հայ ժողովրդի հիշողության գրատախտակի վրա գրանցելով, այլապես վաղը ձեր երեխաները դավաճանի խարանն են կրելու իրենց ամեղ ճակատներին»: