կարևոր
1339 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-01 11:16
Հասարակություն

Յանուն անխուսափելի և նորանոր յաղթանակով ազատագրվող Հայաստանի. Դերենիկ Մելիքյան

Յանուն անխուսափելի և նորանոր յաղթանակով ազատագրվող Հայաստանի. Դերենիկ Մելիքյան

Արդէն անվարան ու այսպէս ասած՝ առանց բառերը ծամծմելու, Հայաստանում թէ’ Սփիւռքում բարձրաձայնւում է՝ Հայաստան երկիրը պետականազրկելով՝ հայրենի մեր երկիրը թուրքական վիլայէթի վերածելու «թաւշեայ ծրագրի» նախավերջին փուլերի մասին։ Այս առումով միանգամայն ճիշտ բնութագիր է ռազմաքաղաքական փորձագէտ Հայկ Նահապետեանի «Հայաստանում իշխում է օկուպանտ ռեժիմ-խունտա…» գնահատականը, որն էլ անգլոսաքսոնական աշխարհաքաղաքական ուժային հնամենի կենտրոնի կամակատար՝ ադրբեջանաթուրքական դաշինքի համադիր ծրագրի արդիւնքում, սկսեալ 2018-ի նոյն «թաւշեայ » յեղաշրջումից , զաւթեց Հայոց պետական ամբողջական համակարգը…։

Ու արդէն աւելի քան 7-ը տարի անց, միեւնոյն բարձրաձայնումները վկայում են հայկական պետականութեան ամբողջական եւ խորքային կազմաքանդման մասին։ Հազարերորդ անգամ կրկնելու գնով փաստենք.- - Չկան այլեւս նոյն պետականութեան անվտանգութեան հզօրագոյն երաշխիքները հանդիսացած՝ Հայոց Արցախը, Հայոց յաղթական բանակը, Հայոց փրկարար միասնականութիւնը, - Պախարակւած ու նսեմացւած է ամէն ԱԶԳԱՅԻՆԸ ( կրթական,գիտական,մշակութային,պատմական- հայրենական,հասարակական ու մէկ խօսքով՝ ազգը զգօն պահող արժէքային բոլոր օրինաչափութիւնները), Հայանուն ռեժիմ-խունտայի սրբադասւած արժէքներն են,սակայն՝ - սուտ խաղաղութիւնը՝ նոյն թուրանական հայատեաց ու ցեղասպան դաշինքի հետ, - Հասարակայնութեան տարբեր եւ ամենակարեւորը՝ երիտասարդ շերտերի ու խաւերի մէջ պաշտօնի, փողի, կուշտ ապրելու մերօրեայ սին պաշտամունքների տարածումն ու յատկապէս այդ վերջինների ըստ ամենայնի ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՈՒՄԸ…

…Ու ամենեւին էլ հարկ չկայ խօսելու հայանուն ռեժիմի նոյն պետականաքանդ ծրագրի արդիւնքում զրոյացած դիւանագիտութեան ու իբր երկրի շահերից բխող արտաքին քաղաքականութիւնը ղեկավարող գերատեսչութեան մասին,որն փաստօրէն թուրք-ադրբեջանական ամենօրեայ ծաղրուծանակներին գէթ բանաւոր պատասխաններ տալուց էլ է վախւորած…իսկ նման գերատեսչութեան առկայութիւնն ինքնին փաստ է այն իրողութիւնների, որոնք դրսեւորւում են «Զանգեզուրի միջանցքի» ու հայ-թուրքական սահմանի բացմամբ ու ոչ աւել,ոչ պակաս՝ ցեղասպանական դաշինքի հետ «հայերի համար առեւտրային-տնտեսական օգուտներ բերող» յարաբերութիւնների մշակմամբ…։

Յարգելի ընթերցող, թուրքական, բայց հայանուն իշխանազաւթները վերոգրեալներից բացի, հրահանգաւորւած՝ հասցրեցին նաեւ ամենայն լպիրշութեամբ կասկածի տակ դնել Հայոց համազգային ուժի պատմաքաղաքական սիմւոլ-գրաւականները՝ Հայոց բազմահազարամեայ Հայրենիքի արժեհամակարգն ու սերնդակերտ Պատմութեան Յիշողութիւնը,ԱՐԱՐԱՏ-ի հայկականութիւնը եւ յատկապէս հայաշխարհի համազգային Պահանջատիրութեան հաւատոյ հանգանակ՝ Հայոց Մեծ Եղեռն-Ցեղասպանութիւնը՝ յար եւ նման թուրքիայի ցեղասպան պետութեան ժխտողական կեցւածքի…։

Ահաւասիկ,նորագոյն փաստը՝ Հայոց երկիրը զաւթող ռեժիմի թուրկահպատակութեան, ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ Հայութեան Սրբութեան Սրբոց՝ Հայոց Առաքելական եւ Ազգային Եկեղեցու դէմ շղթայազերծած թուրքաբարոյ ոտնձգութիւնը…։ Հայոց անիրաււած երկրի պետականաքանդման վերջին փուլերն են լինելու անտարակոյս՝ «Արեւմտեան Ադրբեջան» (Սիւնիք ու մինչեւիսկ՝ Երեւանի կենտրոն) երեքհարիւրհազար թուրքութաթար տեղափոխել պահանջող ալիեւի ծրագրի իրագործումն ու յաջորդաբար՝ թուրքական եւ ադրբեջանական դեսպանատների ու այլ գերատեսչութիւնների բացումը…, որոնք էլ լիարժէք հայանուն , բայց սոսկ «Իրեւանի վիլայէթի» շուրջ վխտացող 300 ու դեռ գալիք հազարների շահերն ու անվտանգութիւնն են պաշտպանելու մնացեալ հայերից…։

Յ.Գ._ Արդէն Մեր (դեռեւս) Հայրենի երկիր Հայաստանում քաղաքական-հասարակական,գիտական-մտաւորական ու ժուռնալիստական եւ կարեւորը՝ հոգեւոր-եկեղեցական ողջ շրջանակները ժողովրդական լայն զանգւածներին ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼՈՒ ճարահատ կոչեր են արձակում…,որոնք շղթայօրէն լսելի են դառնում Սփիւռքեան գաղթօջախներում…։ … Իսկ Հայաստանի օկուպացիոն ռեժիմ-խունտայից ազատագրւելու միակ գրաւականը՝ դա համազգային ու համաժողովրդական կամքի հայավայել կենսագործումն ու նւիրականացումն է՝ յանուն անխուսափելի եւ նորանոր յաղթանակով ազատագրւող ՀԱՅԱՍՏԱՆԻ…։