Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարել է, որ հայկական կողմը պետք է մոռանա 31 բնակավայրերի մասին։ ՀՀ սուվերեն տարածքից Ադրբեջանն օկուպացրել է 300 քկմ։ Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում և սկսում մի գործընթաց, որը ոչ մի աղերս չունի սահմանազատման-սահմանագծման հետ։ Ոչ մի կարգ այդ գործընթացի համար չի հաստատվել։ Ո՞վ է ասել, որ այդ 4 գյուղերը ադրբեջնանական են։ Եթե ինչ-որ իշխանավոր նման բան է ասդում, նշանակում է, որ դրանք ադրբեջանակա՞ն են։ Առաջին ալիքի եթերում այս մասին խոսել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։
«Մարզային հանդիպումներն ու այցելություններն առնչություն չունեն նախընտրական գործընթացների հետ։ Ընտրությունը երկու տարի հետո է նախատեսված։ Հասարակությունը կարիք ունի խոսելու մեզ հետ շարժման նպատակների ու իրեն հուզող հարցերի վերաբերյալ։ Շարժման օրակարգը նույնն է մնացել, որովհետև այն խնդիրները, որոնց պատճառով ձևավորվեց մեր շարժումը դեռ առկա են»։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանությունների միակ խոսույթը հետևյալն է՝ զիջում ենք, որովհետև դրա այլընտրանքը պատերազմն է։ «Կորցնում են դաշնակիցներ ու բարեկամներ՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Էլ ի՞նչի համար են իշխանություն։ Զիջումներով՝ Ադրբեջանի ախորժակը զսպել հնարավոր չէ»։
Հարևան երկիր՝ Իրանից ոև Չինաստանից եղել են և կան համագործակցության առաջարկներ, և Դանիելյանի դիտարկմամբ՝ եթե դրանք բխում են մեր շահերից, անմտություն է դրանք չընդունելը։ Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանը պետք է առաջնորդվի իր շահերով․ Ադրբեջանը, մեր գործընկերները և միջազգային հանրությունը պետք է իմանան, որ հայկական կողմը տեր է իր շահերին։ Եթե դու քո իրավունքները չես պաշտպանում, քո փոխարեն հարևանդ դա չի անի։
Ադրբեջանը նորանոր պահանջներ է դրել Հայաստանի առջև, դրանցից ցանկացածի բավարարումը, ըստ Դանիելյանի՝ Հայաստանի համար լինելու է ճակատագրական, իսկ այս իշխանությունը ի վիճակի չէ դիմակայելու դրանց։ Այլ տարբերակ չկա, բացի իշխանափոխությունից։
Մանրամասն՝ տեսանյութում