Փոխարժեքներ
30 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.47 |
EUR | ⚊ | € 450.83 |
RUB | ⚊ | ₽ 4.8983 |
GBP | ⚊ | £ 526.8 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Լինելով ամուսնացյալ քահանա, չունեմ եղբայր ի դեմս «վարչապետի»։ Այս մասին հայտարարել է Նարեկ քահանա Անտոնյանը։
«Իսկ եթե ինքը եղբայր է համարում ամուսնացյալ քահանաներին, ապա պետք է բացատրի թե ի՞նչպես է նույն քահանանների` Հոգեւոր ծննդավայր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (որ նայեւ այդպիսինն է ամբողջ Հայության համար), որ իր «Սրբություն» հոգեւոր տունն ու հոգու ծննդավայրն էլ է համարում` հրաման տալիս ուժայիններին գրոհել` Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը։
Նաեւ թող բացատրի, թե ի՞նչպես է լինում, որ եղբայրներ լինելով մեր հոգու տան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որը Յիսուս Քրիստոսով շարունակում է, մնալ ու հովվել իր հոգեւոր զավակներին` համայն Հայությանը, բայց նրան ուզում ե՞ս փոխել։
Ահավասիկ այդպես արտահայտվելուց. անդրադառցիր, որ Միքայել արքեպս. Աջապահյանը իմ թեմի առաջնորդն է, որը հանդիսանում է նաեւ իմ հոգեւոր հայրը, ի՞նչպես է պատահել, որ եղբայրներ ենք ու դու մեր հորը ապօրինաբար կալանավորել ես, բաց թող նրան…
Ես ինձ որբացած եմ զգում, բա դու՞։
Ես դեռ որբացած եմ զգում, բայց քո զգացողությունը պետք է լինի ինչպես` սրբապիղծինը.
-Ուղղվիր, հրաժարվիր պղծություններից։
Լինելով քահանա, կոչ եմ անում մերկապարանոց հայտարություններով չգայթակղեցնել իրապես եղբայրներին.
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18:7 Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը։
Զգուշ եղիր, զղջա, ապաշխարհիր ու դարձիր առ Աստված ու հարգիր Աստծուց մեզ, բոլորիս տրված` Սրբությունները, որովհետեւ.
-Վերեւն Աստված Կա»։