|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վարչապետի հրաժարականի վերաբերյալ հարցերին պատասխանելը Տավուշի մարզպետի համար պարապ գործերով զբաղվել է նշանակում:
Վարչապետի հրաժարականի վերաբերյալ հարցեր ուղղելու նպատակով Yerkir.am-ը զանգահարեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Երբ մարզպետը լսեց, թե ինչ թեմայի կապակցությամբ ենք իրեն ցանկանում հարցեր ուղղել, նշեց. «Վարչապետի հրաժարականի հետ կապված հարցերի համար զանգահարեք կառավարություն, ինձ ինչո՞ւ եք զանգել»: Մեր դիտարկմանը` Դուք էլ եք կառավարության անդամ, Արմեն Ղուլարյանը պատասխանեց. «Ես զբաղված եմ հիմա, կներե'ք, պարապ գործերով զբաղվելու ժամանակ չունեմ»: Եվ անջատեց հեռախոսը: