|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը արձագանքել է վարչապետ Փաշինյանին․
«Ես՝ որպես ամուսնացյալ քահանա, հավաստիացնում և հաստատում եմ, որ քեզ եղբայր չեմ կարող լինել։ Քանզի ինձ համար Սրբություն Սրբոց են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Հոգուս ծննդավայրն են Մեր Սրբոց տաճարներն ու վանքերը, և ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐՍ է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Մեր Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր Արքեպիսկոպոս ու Եպիսկոպոս հայ ազգի հոգևոր հայրն է, աստվածաբան-վարդապետը, բախումների ժամանակ՝ խաղաղարարը, դժբախտության պահին՝ սփոփիչը։ Ամեն մի Եպիսկոպոսի ձեռամբ օծվում և հոգևոր ծնունդ են առնում բազմաթիվ քահանաներ, որոնք և սպասավորում են Հայ ազգին ու Մեր Տեր Հիսուս Քրիստոսին։
Մի անձ, ով կարող է իր «եղբայրների» վրա զինված ջոկատներ ուղարկել, ինձ եղբայր չի կարող լինել։
Ով օրենքին հակառակ ազատությունից զրկում է իմ հոգևոր Հորը ու Առաջնորդին, նա ինձ եղբայր չի կարող լինել»։