|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։
Կարապետյանն ընդգծել է՝ Հայաստանին «խաղաղություն բերող» Փաշինյանի օրոք երեք պատերազմ է եղել, նրա «բանակցությունները» միայն պատերազմի են հանգեցնում։ Ավելին՝ իրական բանակցություններ վարելու՝ Փաշինյանի անկարողության պատճառով փչացել են հարաբերությունները նաև հարևան ու բարեկամ երկրների հետ։
«Նա փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, փչացրել է հարաբերությունները Վրաստանի Հանրապետության վարչապետի հետ, ինչի մասին մեր հասարակությունը չգիտի, և հիմա փնտրում է նոր «ընկերներ»՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
Նա ընդգծել է՝ բանակցային կարողություններից զերծ այս իշխանությունը միակ բանը, որը վարպետորեն անում է, բանսարկությունն է և մարդկանց վիրավորելը, վարկաբեկելը։