կարևոր
2206 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-01 14:09
Հասարակություն

Ամուսնացյալ քահանաները երբեք դուրս չեն գա Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ․ Մովսես քահանա Սահակյան

Ամուսնացյալ քահանաները երբեք դուրս չեն գա Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ․ Մովսես քահանա Սահակյան

Մովսես քահանա Սահակյանը գրում է․

«Ամուսնացյալ քահանաները երբեք դուրս չեն գա Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։

Հայ Առաքելական Եկեղեցին Աստծո տունն է, որտեղ բոլոր ծառայողները՝ ամուսնացյալ թե կուսակրոն, միավորված են Քրիստոսի սիրով և ծառայում են Աստծո կամքին: Փորձերը պառակտել Եկեղեցին, առանձնացնելով քահանաներին, հակասում են մեր հավատքի ոգուն: Եկեղեցու գլուխը Քրիստոսն է, և Նրա օծյալը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կանգնած է ծառայության մեջ Աստծո ընտրությամբ:

Եկել է ժամանակը վերջ տալու բոլոր պառակտող և մեր բոլորի հոգևոր ապրումները այլայլող խոսքերին ու քայլերին: Ժամանակի հրամայականն է վերահաստատվել սիրո և միմյանց հանդեպ հոգատարության մեջ. «Թող մեր մեջ սեր լինի» (հմմտ. Հովհ. 13:34-35):

Հ.Գ. Աստծուն երբեք և ոչ ոք չի կարող խաբել»: