կարևոր
13270 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-15 18:52
Քաղաքական

Հանցագործություն է Շիրակի գյուղատնտեսական քոլեջը փակելը գյուղատնտեսական մարզում. պատգամավոր

Հանցագործություն է Շիրակի գյուղատնտեսական քոլեջը փակելը  գյուղատնտեսական մարզում. պատգամավոր

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է սոցիալական ենթակառուցվածքների արագ կազմալուծման գործընթացը։ Այս գործընթացի հատկապես ողբերգական դրսեւորում է կրթական համակարգի քայքայումը։

Երկրում կրճատվում ու փակվում են դպրոցները,քոլեջներն ու բուհերը, որի պատճառով հարյուրավոր մանկավարժներ մնում են առանց աշխատանքի։ Կրթական համակարգի ամենաակտիվ կազմաքանդումը և այսպես կոչված «օպտիմալացումը» սկսվեց, երբ ԿԳՄՍ նախարար նշանակվեց՝ ազգայինը ժխտող Ժաննա Աբդրեասյանը։

Մի քանի օր է արդեն խոսակցություններ կան, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը պատրաստվում է փակել Շիրակի գյուղատնտեսական քոլեջը։ Հաշվի առնելով, որ Շիրակը համարվում է գյուղատնտեսական մարզ նման ուսաումնական հաստատության փակումը հանցագործություն է և անթույլատրելի։

Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները, դիտավորյալ անում են ամեն բան, որպեսզի հիմնովին կործանեն մեր գյուղատնտեսական ոլորտը։

Կրթության ոլորտում իշխանությունների կողմից ստեղծված քաոսն ազգի ինտելեկտուալ ներուժի ոչնչացման հետևողական ծրագիր է։

Մեր թշնամիների կողմից հովանավորվող և պարտադրված «բարեփոխումը», որն ավարտվելու է հայկական կրթական համակարգի ոչնչացմամբ, բացահայտում է Հայաստանի արտաքին կառավարման հիմնական խնդիրը. Հայաստանում մեր թշնամիները քննադատական ​​մտածողությամբ, կրթված, պայքարող, խելացի մարդկանց կարիք չունեն․․․

Եվ նիկոլական իշխանությունը հնազանդորեն կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունները՝ ոչնչացնելով Հայաստանի ապագան և արժեզրկելով մեր երկրի մարդկային ռեսուրսները։

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր

 

Հիշեցնենք, որ yerkir.am-ը այսօր անդրադարձել էր թեմային: Հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ: