կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-22 09:47
Հասարակություն

Ուզում ես՝ ուզի, չես ուզում՝ ուզի

Ուզում ես՝ ուզի, չես ուզում՝ ուզի

Գազի թանկացման մասին տեղեկատվության տարածումից հետո ՀՀ բնակչությունը սկսել է ավելի շատ մտածել ծախսերը սահմանափակելու մասին: Ոչ պարենային ապրանքների տոնավաճառներում, ինչպես ահազանգում են վաճառողները և տոնավաճառների աշխատակիցները, արձանագրել են առևտրի ծավալների շեշտակի նվազում: Ընդ որում` այդ նվազումը նկատելի է ոչ միայն «էժան» տոնավաճառներում, այլ նաև «թանկ» առևտրի կենտրոններում: Բացի այդ, հատկապես գազի թանկացման տեղեկատվության տարածումից հետո տարբեր հիմնարկների աշխատակիցներ գործատուներից պահանջում-խնդրում են բարձրացնել իրենց աշխատավարձը: 


Գործատուներից ոմանք հարմար լուծում են գտել, նրանք իրենց աշխատակիցներին սպառնում են, որ եթե չեն ուզում աշխատել գործող աշխատավարձով, ապա կարող են ազատվել աշխատանքից. իսկ նրանց փոխարեն նույն աշխատավարձով աշխատելու կգան սիրիրահայերը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը: