|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ճանապարհ, գազատար, էլեկտրականություն, հեռախոսագիծ, համացանց. Բերձորն ու Աղավնոն թղթով Ադրբեջանին նվիրելուց հետո Ադրբեջանը երբ ուզի, որքան ուզի, ինչպես ուզի, կարող է փակել մեր կապը Արցախի հետ: Որովհետև վերոնշյալ բոլոր կոմունիկացիաները անցնում են այն տեղերով, որոնք լիարժեք վերահսկում են թուրքերը: Այս մասին Տելեգրամի իր էջում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Այս նույն գործողությունները Ադրբեջանն ու Թուրքիան կարող են թույլ տալ իրականացնել արդեն նաև Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի արևելյան շրջաններում: Ու արդեն մի քանի մանր փորձ արել են: Արցախի հարցը լուծելուց հետո ավելի մեծ թափով կզբաղվեն արդեն ՀՀ մարզերով:
Պետք է վերականգնել Արցախի անվտանգությունը, նորովի բանակցել մեր շահակից պետությունների հետ ու գերգրագետ աշխատանքով չեզոքցնել թյուրքական սպառնալիքը: Իսկ դրա համար պետք է ձևավորել նոր` ազգային իշխանություն»,- գրել է Գեղամյանը: