կարևոր
454 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-04 12:04
Հասարակություն

Երբ Ծառուկյանից կոնյակի գործարանը վերցնում եք ու չեք կարողանում աշխատեցնել, մի ամբողջ արժեշղթա ոչնչացնում եք, գյուղացուց ապրանք չեք կարող մթերել․ Հարություն Մնացականյան

Երբ Ծառուկյանից կոնյակի գործարանը վերցնում եք ու չեք կարողանում աշխատեցնել, մի ամբողջ արժեշղթա ոչնչացնում եք, գյուղացուց ապրանք չեք կարող մթերել․ Հարություն Մնացականյան

«Հանրապետության հրապարակում 11 ամիս առաջ մտա «ՀայՓոստ»՝ փաստաթղթերը ձեռքս, 45-50 րոպե սպասեցի մինչև հերթը հասավ ինձ, տվեցի փաստաթղթերը, և աշխատակցուհին ինձ տվեց մեծ ծրար»,-ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը։ Նշենք , որ ԱԺ-ում քննարկվում է  ԱԺ փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածության հարցը, որի կինը «ՀայՓոստի» տնօրենն է։

Ըստ Հարություն Մնացականյանի՝  բեռ էր ուղարկում Իտալիա և այն այնտեղ մաքսազերծելու համար փաստաթղթեր էր շտապ առաքանիով ուղարկում իր այնտեղի գործընկերոջը։

 «Ծրարը, դուք կհիշեք խորհրդային տարիներին, երբ գնում էին երշիկ՝ դոկտորսկի, այդ թղթով էին փաթաթում՝ 300 գրամը թուղթ էր լինում, 700 գրամ երշիկ,վճարեցի կանխիկով, ոչ թե քարտով՝ մոտ 25 թշակառուի Լառնակայի թռիչքի գումարի չափ և աշխատակցուհին հետ վերադարձրեց ծրարը՝ ասելով որ ձեռագիր պետք է լրացնեմ»։

 Մնացականյանը պատմեց, որ մի կերպ տպատառերով գրել է ծրարի վրա և առաքանին գնացել է։

 «Անցավ 13 օր, հաճախորդիս գրում եմ՝ թղթերից պատասխան կա, ասում է՝ ոչ։ Անցել է ևս 3 օր և հետ է վերադարձել «ՀայՓոստ» և կրկին 50 րոպե սպասելուց հետո հարցնում եմ՝ ուր է իր փաստաթղթերը, բայց ստանում՝ «չգիտենք» պատասխանը»,-շարունակեց նա։

 Մնացականյանի խոսքով անցնում է ևս 20 օր և իր բեռն արդեն հասնում է Եվրոպա, բայց իր փաստաթղթերը դեռ չեն հասել

«Բեռը 40 օրից հասնում է Իտալիա, կապ եմ հաստատում իտալայիում մաքսային ծառայության հետ և էլեկտրոնային փոստով ուղարկում եմ իմ փաստաթղթերը և կարողանում եմ իմ բեռը մաքսազերծել։ 45-50 օր հետո իմ փաստաթուղթը հասնում է հացեատիրոջը; Պատկերացրեք, որ «ՀայՓոստը» պատկանում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, ԲՏԱ-ն 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։