|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կայցելի Թեհրան: Այս մասին հայտնել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
Դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեսպանը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները դարձել են կանոնավոր, և Թեհրանը մոտ ապագայում սպասում է Ռուսաստանի առաջնորդի այցին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը և Մոսկվան պատրաստվում են Պուտինի՝ Իրան կատարելիք այցին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ուղևորության ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն։