Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային համախմբում, խաղաղություն, զարգացում, թե՞ թուրքական լուծ, պատերազմ ու բնաջնջում: Նման գրառումով հանդես է եկել «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:
«Սա արդեն ժողովրդի ընտրությունն է լինելու, մոտ, շատ մոտ ապագայում։ Կամ հաղթելու է մեր օրակարգը, կամ՝ սրանց: Իսկ այս պետականակործանների օրակարգը հետևյալն է .
ա. Հրաժարում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից
բ. Հրաժարում Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից և ճանաչման գործընթացից
գ. Սյունիքի միջանցքի տրամադրում ադրբեջանին
դ. ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում իր իսկ ցանկալի սահմաններով
դ. Հայաստանի տնտեսությունն ամբողջովին զրոյացնելու նպատակով թուրքական տնտեսության գերակա ներկայություն Հայաստանում՝ առևտրատնտեսական հարաբերությունների անվան ներքո: Եվ այս ամենը ժողքվրդին մանիպուլյատիվ մեթոդներով հրամցնում են որպես խաղաղության օրակարգ, ճիշտ նույն ձեռագրով, ինչպես արեցին 2018-ին՝ իշխանազավթման թուրքական պլանը ներկայացնելով որպես հեղափոխություն։
Բայց մի մեծ տարբերություն կա. եթե 2018-ին հատուկենտ մարդկանցով էինք ժողովրդին ողջամտության կոչ անում, հստակ ասելով՝ սրանք գալիս են երկիրը կործանելու, ապա այսօր շատերն են գիշեր ու զօր փորձում արթնացնել ազգային ինքնագիտակցությունը:
Այս անգամ ո՛չ ոք, լսու՞մ եք, ո՛չ ոք, սխալվելու իրավունք չունի»,- գրել է Գևորգյանը: