|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի Երևան․ հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը:
«ՀՀ վարչապետը նախագահ Ռոհանիին հրավիրել է Հայաստան, հետևաբար, Իրանի նախագահը կայցելի երկիր առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասել է դեսպանը։
Ըստ իրանական IRNA լրատվական գործակալության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հույս էր հայտնել, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին կմասնակցի հոկտեմբերի սկզբին Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: