կարևոր
607 դիտում, 50 րոպե առաջ - 2026-10-16 18:07
Աշխարհ Տարածաշրջան

Լավրովը Թեհրան կայցելի

Լավրովը Թեհրան կայցելի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 19-ին աշխատանքային այց կկատարի Թեհրան, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ:

Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախատեսվում է միջազգային և տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում՝ Իրանի շուրջ իրավիճակի և լարվածության նվազեցման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի շեշտադրմամբ: