|
Փոխարժեքներ
31 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ են, և առաջնորդների միջև հաստատվել է վստահության վրա հիմնված երկխոսություն։ Անկարան մոտ ապագայում սպասում է Ռուսաստանի առաջնորդի այցին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ նման այց կկազմակերպվի, եթե հնարավոր լինի։
«Երկու առաջնորդները հաստատել են վստահության վրա հիմնված երկխոսություն, որը բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարոն (Վլադիմիր) Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա, և մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա շատ մոտ ապագայում», – ասել է աղբյուրը։