կարևոր
1042 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-25 13:13
Աշխարհ

Հույս ունենք, որ մոտ ապագայում կսկսվեն Ադրբեջանի տարածքով ռուսական գազի մատակարարումները․ ՌԴ-ում Իրանի դեսպան

Հույս ունենք, որ մոտ ապագայում կսկսվեն Ադրբեջանի տարածքով ռուսական գազի մատակարարումները․ ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրանը հույս ունի, որ Ադրբեջանի տարածքով ռուսական գազի մատակարարումներն կսկսվեն առաջիկայում։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Հարցին՝ ե՞րբ կարող են սկսվել ռուսական գազի մատակարարումները Իրան՝ Ադրբեջանի միջոցով, հնարավո՞ր է դա մինչև 2025 թվականի վերջը, դեսպանը պատասխանել է.

«Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Այժմ մենք բանակցություններ ենք վարում «Գազպրոմի» հետ, և գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Բայց մենք պետք է ընդհանուր լեզու գտնենք գնի վերաբերյալ։ Եթե այս հարցը նույնպես լուծվի, ապա ամեն ինչ կմեկնարկի»։

Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը հայտարարել էր, որ ռուսական գազի առաջին մատակարարումները Ադրբեջանի տարածքում գործող ենթակառուցվածքների միջոցով կսկսվեն 2025 թվականին՝ տարեկան մինչև 1,8 միլիարդ խորանարդ մետր ծավալով։