Փոխարժեքներ
22 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու, ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ» նախկին խմբագիր Կարեն Խանլարյանը գրում է․
«Պրն․ Միրզոյան,
Կարծում ենք տեղյակեք, որ Անկարայում ընթանում է ֆորում, որը պահանջում է իրացնել՝ ադրբեջանցիների «արևմտյան Ադրբեջան» (իմա՝ ՀՀ ինքնիշխան տարածք) «վերադարձի իրավունքը»։
Բա չեք ուզում Բայրամովին խելք սովորեցնել, թե «Էդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել՝ էն պարզ պատճառով, որ էնտեղ (այս դեպքում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում) մարդ (այս դեպքում՝ թուրք) չի ապրում, հայություն (այս դեպքում՝ թրքություն) չկա, որի իրավունքների մասին խոսենք»։
Թե՞ ձեր այս հանճարեղ, դարակազմիկ «տեսությունը» միայն առնչվում է Արցախի Հանրապետության ինքնորոշման և արցախահայության վերադարձի իրավունքներին»։