Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պարոն Միրզոյա՛ն, Դուք՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, 2017-18 թթ. հնարավորություն եք ունեցել այս դահլիճ բերելու հրավառ նյութեր և իրականացնել ակցիա. ըստ Yerkir.am-ի՝ նշեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
«Հիմա խնդրում եմ բացատրել, թե ես ինչո՞վ կարող եմ խանգարել, եթե իմ պաստառը, իմ անմեղ պաստառը՝ դա ո՛չ հրավառ նյութ է, ո՛չ ծակող գործիք է, ո՛չ որևէ մեկին կարող է վնաս պատճառել, չի կարող մտնել այս ԱԺ դահլիճ, և ես կարողանամ այն ինձ մոտ փակցնել»,- հարցրեց Անի Սամսոնյանը։
Նա խնդրեց, որ ԱԺ նախագահը հրահանգի աշխատակազմին, որ ինքը կարողանա այդ պաստառը մտցնել ներս․ «Հակառակ դեպքում ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դուք փորձում եք այստեղ բոլոր ձևերով խեղդել մեր բոլոր ակցիաները»։
Արարատ Միրզոյանը հակադարձեց, որ ոչ մեկին չի պատրաստվում խեղդել և կհասկանա ինչի մասին է խոսքը։
«Ինչ վերաբերում է իմ՝ ֆաերները ներս բերելու դեպքին, անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում, և․․․ էդպես ստացվեց»,-արդարացավ նա։
Ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այդ պաստառի հետ նկարվեցին ԱԺ դահլիճում և հրապարակեցին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Մանրամասն՝ տեսանյութում: