|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր ԱԺ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, անդրադառնալով Բերձորում Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ միջադեպն, իհարկե, դատապարտելի է: «Ե'վ հայաստանյան, և' ղարաբաղյան իրավապահ մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն ու իրադարձությունը ներկայացնեն հանրությանը»,- ասաց պատգամավորը:
Միաժամանակ, նա նշեց, որ անընդունելի է ապրիլի 24-ը բացասական ենթատեքստով ներկայացնելը: «Ինչպե՞ս կարելի է ապրիլի 24-ը, որ ենթադրաբար ողջ հայության միասնության խորհուրդն ունի, թեկուզ և Ցեղասպանության զոհերի հիշատակման բացասական կոնտեքստում, դարձնել ժողովրդի պառակտման առարկա: Ռեժիմի դեմ պայքարել ցանկացողները կարող են դա անել և պետք է անեն ՀՀ տարածքում: ԼՂՀ-ն ի՞նչ կապ ունի 100-րդ տարելիցն առանց ռեժմի դիմավորելու հետ: Անբարոյականություն է, և դրա մասին պետք է բոլորը բարձրաձայն խոսեն: Չի կարելի գնալ Ղարաբաղ ու ղարաբաղցիներին հայրենասիրություն սովորեցնել: Որ հայությունն անպարտ է, ղարաբաղցիներն են մեզ սովորեցրել, որ հայությունն անպարտ է, նաև` մեր մասնակցությամբ: Սա անընդունելի երևույթ է, դա նշանակում է չճանաչել սրբության ամենավերջին սահմանները»,- ասաց պատգամավորը: