Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բարև Երևան» դաշինքի ղեկավար Անահիտ Բախշյանն ու դաշինքի անդամ Արթուր Գասպարյանը ամփոփեցին վերջին մեկ տարվա իրենց աշխատանքը: Բանախոսները լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրացրեցին այն լուծված և չլուծված խնդիրները, որոնց մասին բարձրաձայնել են հենց քաղաքացիները` իրենց նամակներում: 96 նամակից 30 ստացել է իր պատասխանը:
«Կարողացանք լուծել Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգու մի հատվածի` 1000քմ տարածքի հարցը, որը սեփականաշնորհված է եղել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը գտավ խնդրի լուծումը, վերադարձրեց այգու այդ հատվածը և սեփականատիրոջն առաջարկեց մեկ այլ համարժեք տարածք»,- ասաց Անահիտ Բախշյանը և հավելեց, որ, օգտագործելով իր լիազորությունները, կարողացել են հիմնանորոգել նաև Յուրի Բախշյանի անվան այգին, որի բացումը կլինի հուլիսի 22-ին:
Խմբակցության ղեկավարի հավաստմամբ` ամենակարևոր չլուծված խնդիրներից մեկն այն է, որ իրենք չեն կարողանում հասնել նրան, որ Երևանի ավագանու նիստերը լինեն ուղիղ ինտերնետային հեռարձակմամբ: «Այդ խնդիրի մասին առաջին օրվանից ասում ենք, բայց մինչև հիմա առաջ չի գնացել այդ գործը: Դրա համար մեզ ընդամենը անհրաժեշտ է միանվագ 500 հազար դրամ, նաև Ա1+ ն է պատրաստ մեզ օգնել»,- նշեց Անահիտ Բախշյանը:
Խոսելով իշխանության գործունեության մասին` մյուս բանախոսը` Գասպարյանը, հայտարարեց. «Մենք պատրաստ ենք հանրապետականներին աշխատել սովորեցնել: Երբ ընդդիմությունը կգա իշխանության, թող նրանք մեզ սովորեցնեն: Հիմա մեր ֆունկցիան դա է, որ հսկենք ու քննարկենք նրանց ընդունած որոշումները»: