կարևոր
5365 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-02 14:03
Տարածաշրջան

Իրանը դեմ է տարածաշրջանում օտար երկրների ներկայությանը. տարածաշրջանի երկրներն ի վիճակի են դրական մոտեցումներ կիրառել խնդիրները ճիշտ լուծելու համար. Աբդոլահիանը՝ Բայրամովին

Իրանը դեմ է տարածաշրջանում օտար երկրների ներկայությանը. տարածաշրջանի երկրներն ի վիճակի են դրական մոտեցումներ կիրառել խնդիրները ճիշտ լուծելու համար. Աբդոլահիանը՝ Բայրամովին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոսել է երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների կարևորագույն հարցերի շուրջ, հայտնում է Tasnim գործակալությունը:

Աբդսոլահիանը հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ խթանելու Ադրբեջանի հետ փոխգործակցությունը տրանսպորտի և տարանցման ոլորտում։

Ամիրաբդոլահիանը վերահաստատել է Իրանի դեմ լինելը տարածաշրջանում օտար երկրների ներկայությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանի երկրներն ի վիճակի են դրական մոտեցումներ կիրառել տարածաշրջանի խնդիրները ճիշտ լուծելու համար։

Զրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարի բարձրացրած մյուս հարցերից էր երկու երկրների միջև Արաքս գետի ջրի սակավության ու աղտոտվածության ուսումնասիրությունը։

Բայրամովն իր հերթին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության կարևորությունը։