Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայ-ռուսական հարաբերությունները պարզունակ, զուտ զգացմունքային ընկալումների, առավել ևս արկածախնդրության նյութ չէ: Ընդամենը պարզ, մարդկային լեզվով փորձեք բացատրել, թե ինչ է սպասվում, այսպես կոչված՝ պետական ու տնտեսական անվտանգության դիվերսիֆիկացիա նախաձեռնելու արդյունքում, կկարողանա՞նք գոնե մասնակի հաղթահարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
«Պատգամավորի շուրթերով մարդկանց կարելի է կոչ անել, որ պատրաստվեն գոյատևել առանց գազի և էլեկտրականության, բայց չպետք է մոռանալ, որ մեկ այլ պատգամավոր էլ համոզիչ պնդում էր, թե իրենք էնտուզիաստ չեն, որ առանց պարգևավճարի ու բարձր աշխատավարձի համաձայնվեն աշխատել:
Իսկ այդպիսի իրավիճակում, Երկրի համար առանցքային հարցերում չպետք է խուսափել հանրաքվեներից, վերջապես որոշումների բեռը հենց նրանց է բաժին հասնում:
Հ.Գ. Նկատե՞լ եք, որ ռուսական գազը արևմուտք է հասնում Ադրբեջանով, և եթե չեք ուզում, չեք կարողանում բարեկամ լինել, ապա առավել ևս մի ձգտեք թշնամանալ, այլապես կերազենք, որ ճանապարհին միայն ցուլեր հայտնվեն ....»,- գրել է Դանիելյանը։