|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երևանի Մուշեղ Իշխանի անվան N 5 դպրոցում թևածում էր ազգային շունչն ու ոգին։ 7-րդ դասարանի աշակերտները մեծ շուքով ու ոգևորությամբ էին պատրաստվել Անդրանիկ Օզանյանի 160-ամյակին նվիրված միջոցառմանը։ Դասղեկ Լիլիթ Հարությունյանի խոսքով՝ միջոցառման խորհուրդը նաև մեր օրերի մասին է՝ անցալի հաղթանակները մերօրյա մատաղ սերնդին ճանաչելի դարձնելու և փոխանցելու առումով։
Դպրոցի տնօրեն Էլլադա Հովհաննիսյանը ևս կարևորեց միջոցառումը, որին մասնակից աշակերտը, ըստ նրա, վաղվա զինվորն ու սահման պահողն է լինելու։
Իսկ միջոցառմանը ներկա այլ դպրոցների տնօրենները, չթաքցնելով իրենց հիացմունքը, դասղեկին ու աշակերտներին հրավիրեցին իրենց դպրոց՝ միջոցառումը նաև իրենց աշակերտներին ներկայացնելու համար։
Մուշեղ Իշխանի անվան N 5 դպրոցի 7-րդ դասարանի այսօրվա միջոցառումը կներկայացվի նաև մշակութային այլ կրթոջախում։
Օրվա ամենատպավորիչ միջոցառման մասին մանրամասնում է տեսանյութը։