կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-11 11:30
Տարածաշրջան

Թուրքիայում զբոսաշրջության ոլորտը շունչն է փչում` վաճառքի հանված հյուրանոցների թիվը հասել է 2111-ի

Թուրքիայում զբոսաշրջության ոլորտը շունչն է փչում` վաճառքի հանված հյուրանոցների թիվը հասել է 2111-ի

ՌԴ-ի հետ շարունակվող ճգնաժամի պատճառով Թուրքիայում վաճառքի հանված հյուրանոցների թիվը 1300-ից հասել է 2111-ի:

Ըստ Cumhuriyet-ի՝ զբոսաշրջությունից ստացվող եկամուտը 50 տոկոսով նվազել է: Թուրքական կայքը դա կապել է Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի ընթացքում մահացել էին նաև գերմանացի զբոսաշրջիկներ:

Կայքը հայտնում է, որ Պոլսի հյուրանոցներում օտարերկրացի զբոսաշրջիկներն այնքան քիչ են, որ կարելի է համարել՝ չկան: Ըստ հյուրանոցների սեփականատերերի՝ իրանցի և արաբ զբոսաշրջիկներ կան, սակայն նրանց թիվն այնքան էլ շատ չէ:

Նշվում է, որ հյուրանոցներում անցկացվող միջոցառումների առումով ևս «դրամատիկական անկում» է գրանցվել:

Թուրքիայի հյուրանոցների միության զեկույցի համաձայն՝ Թուրքիան եվրոպական երկրների մեջ ամենամեծ անկումն ապրող երկիրն է դարձել: Demokrathaber-ն այդ իրավիճակը մեկնաբանել է այսպես` «Թուրքիայում զբոսաշրջության ոլորտը շունչն է փչում»:

Հիշեցնենք, որ անցած ամիս նույն պատճառով Թուրքիայում վաճառքի էր հանվել 1300 հյուրանոց: