Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Սուտը, մանիպուլյացիան և ուրացումը ՔՊ-ական ձեռագիր է․ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Երեք տարի նրանք Հայաստանը կառավարում են ստով, մանիպուլյացիաներով, անցյալի ուրացումով, և ատելության այս մթնոլորտը, որի մեջ հայտնվել է հասարակությունը, այս երեք տարվա պրոդուկտը չէ։ Հրանտ Մաթևոսյանի խոսքը պետք է ասեմ, որ նրանք հայրասպանության հասնող ուրացումի են հասել։
Մենք խոսում ենք բովանդակությունից, բայց քանի որ ՔՊ-ն բովանդակությանը բովանդակությամբ հակադարձելու, միգուցե, ունակություն չունի, ստիպված դիմում է ստի, մանիպուլյացիայի գործիքին։ Հիմա իմ ձեռքի տակ մեր հանձնաժողովի փաստաթղթերն են, որոնք փաստում են, որ ես բոլոր 9 նիստերին մասնակցել եմ, բայց երեկ Սիսակ Գաբրիելյանը փորձեց հասարակությանը մոլորեցնել, որ ես իբր թե բացակայել եմ նիստերից»,- ասաց նա։
Պատգամավորը նաև հավելեց․ «Այսօր նպատակաուղղված արշավանք է ազգաին դպրոցի նկատմամբ, և այն ուժեղացնելու, ամրացնելու, բովանդակային փոփոխություններով հարստացնելու փոխարեն, այս կառավարող ուժն ինչ-որ պատվերների շրջանակներում փորձում է քանդել այն, ինչ ունենք»։