Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ զեկույց ներկայացրեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 159 հանրակրթական դպրոցներում իրականացվող ծրագրերի համար պետբյուջեից տրամադրվել է 15 մլրդ 673 մլն 697 հազար դրամ:
Արեյանի խոսքով՝ հաջորդ կարևոր ծրագիրը Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորումն է, որի համար պահանջվել է 2 մլրդ 696 մլն դրամ:
«Կարևոր է նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից մետրոպոլիտենի երկրորդ ծրագրի իրականացումը, որը վերաբերում էր Երևանի մետրոպոլիտենի դրենաժային թունելային համակարգի կարգաբերմանը, դրա նպատակն է «Զորավար Անդրանիկ» և«Հանրապետության հրապարակ» ստորգետնյա թունելները ուղղորդել դեպի Հրազդանի կիրճ»,- ասաց նա:
Փոխքաղաքապետը կարևորեց նաև Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ իրականացվող` Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիրը, որի շրջանակում տրամադրվել էր 24 մլն եվրո: Կամո Արեյանն ընդգծեց, որ ծրագիրն ավարտվել է 2016-ի դեկտեմբերի 31-ին, արդյունքում` կառուցվել են 23 փողոցների 5.2 կմ կոյուղագծեր, 94 կմ ջրամատարակման ցանց է բարելավվել և այլն:
«Հաջորդ պատվիրակված խոշորագույն ծրագիրը Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող` քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի առաջին փուլն էր, որի համար ավելի քան 6 մլրդ դրամ էր տրամադրվել: Ծրագրի առաջին փուլն ամբողջությամբ ավարտվել է: Կառուցվել է Արշակունյաց պողոտա-Նորագավիթ առաջին փողոց խոշոր հանգույցը, այնուհետև` շարունակությունը՝ մինչև Արտաշատի խճուղու սկզբնամաս` 5 կմ երկարությամբ ժամանակակից ճանապարհահատված»,- նշեց նա և հավելեց, որ ծրագիրը շարունակվելու է մինչև 2020 թվականը, և որ նախատեսվում է շուրջ 20 կմ երկարությամբ ճանապարհատվածի կառուցում: