Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում Մուշեղ Իշխանի անվան N5 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների հետ այսօր հանդիպեց Yerkir.am-ի լրագրող Հերմինե Զեյնալյանը։ Բաց դասի ընթացքում կարևորվեց, թե ինչպես պետք է կողմնորոշվել ժամանակակից տեղեկատվական խելահեղ հոսքերում՝ տարբերակելով սխալ և ճիշտ տեղեկատվությունն ու տեղեկատվական աղբյուրները։ Ընդգծվեց, որ գրեթե ամեն օր թվային գործիքների հետ առնչվող և՛ աշակերները, և՛ ծնողները ապահովագրված չեն մանիպուլցվող ինֆորմացիայի ռիսկերից, ինչի հետևանքով մարդիկ շատ հաճախ մոլորվում և շփոթվում են՝ ակամա դառնալով տվյալ ապատեղեկատվության կրողն ու տարածողը։ Եվ քանի որ թվային մեդիա միջավայրը գնալով ավելի մեծ տեղ է զբաղեցնում մեր կյանքում, նաև օրինակներով ներկայացվեց, թե ինչպես տարբերակել կեղծ տեղեկատվական աղբյուրները՝ ապավինելով բացառապես ստուգված, հիմնավոր նյութեր հանրայնացնող սոցկայքերին և սոցիալական էջերին, այդ թվում՝ պաշտոնական աղբյուրներին։
Բաց դասն ընթացավ նաև հարցուպատասխանի ձևաչափով։
Նշենք, որ Մուշեղ Իշխանի անվան N5 հիմնական դպրոցն ակտիվ ներգրավվում է կրթական բոլոր ծրագրերում․ որակյալ կրթադաստիարակչության գործում արհեստավարժ մանկավարժների դերը բավական մեծ է։
Մուշեղ Իշխանի անվան N5 հիմնական դպրոցն այն բացառիկ կրթօջախներից է, որտեղ յուրաքանչյուր աշակերտին ցուցաբերվում է անհատական մոտեցում, հոգատարություն, ուշադրություն՝ իհարկե տնօրեն Էլլադա Հովհաննիսյանի՝ մանկավարժին հատուկ բարձր որակների ու մարդկային հատկանիշների շնորհիվ։ Դպրոցում սովորող մեծ թվով աշակերտներ հաղթանակներ են գրանցել և գրանցում նաև՝ մարզական, երաժշտական, արվեստի բնագավառներում անցկացվող մրցույթներում, այդ թվում՝ միջազգային։ Ծնողների գնահատմամբ՝ դպրոցը ներքին արժեքներ կրող պիտանի քաղաքացի է ձևավորում։