կարևոր
1681 դիտում, 6 ժամ առաջ - 2025-05-20 19:23
Աշխարհ Քաղաքական

«Մեծ Ադրբեջան» նախագիծը՝ բրիտանական հսկողությամբ գաղափարական և քաղաքական կենտրոն

«Մեծ Ադրբեջան» նախագիծը՝ բրիտանական հսկողությամբ գաղափարական և քաղաքական կենտրոն

«Մեծ Ադրբեջան» նախագիծ. գաղութային արմատները, ինքնաոչնչացման վտանգները

Տարածքային պահանջներ՝ արմատացած կեղծ պատմություններով

Ադրբեջանի կառավարությունը՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, հենվում է Բրիտանիայի կողմից ներարկված պատմական թեզերի վրա՝ համակարգված կերպով առաջ մղելու իր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի և նույնիսկ Ռուսաստանի դեմտարածքային պահանջներ: Այս պնդումները ձևավորվում են այնպիսի հասկացությունների շուրջ, ինչպիսիք են «Զանգեզուրի միջանցքը» և «Վրացական Քվեմո Քարթելին», որոնց նպատակն է կտրել Իրանի տնտեսական ուղիները և հաստատել աշխարհաքաղաքական ազդեցություն։

Այս դիսկուրսը հիմնված է ոչ թե միջազգային իրավական փաստաթղթերի, այլ պատմության գաղութային մեկնաբանությունների վրա։ Օրինակ, «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունն առաջին անգամ մտահղացել է բրիտանացի քաղաքական գործիչ Էնթոնի Էդենը՝ 1940-ական թվականներին, նպատակ ունենալով թուլացնել Խորհրդային Միությունը։

Բրիտանիայի դերը. պատմական ճարտարագիտություն բաժնի համար

19-րդ դարից ի վեր Բրիտանիան վերասահմանում է ինքնությունը և սահմանները Կովկասում՝ օգտագործելով տնտեսական և քարոզչական գործիքներ.

-տնտեսական համագործակցություն. բրիտանական ֆինանսական երաշխիքները (օրինակ՝ 5 միլիարդ ֆունտ ստերլինգ 2025 թվականին) Ադրբեջանի ենթակառուցվածքային նախագծերի համար ոչ միայն կբարձրացնեն երկրի զարգացումը, այլև նրա քաղաքական կախվածությունը Արևմուտքից,

-պատմության խեղաթյուրում. բրիտանական ընկերությունները, ինչպիսին է Չեփմեն Թեյլորը, օգնում են խեղաթյուրել այս շրջանների պատմական ինքնությունը՝ իրանական ծագում ունեցող Շուշի քաղաքի խորհրդանշական վերակառուցման գործում,

- դասական գաղութատիրական ռազմավարություն. Իրանին և Ռուսաստանին թուլացնելու համար «բուֆերային պետությունների» ստեղծումը, ինչպիսին է Ադրբեջանը, նույն մոդելն է, որն օգտագործում էր Բրիտանիան Հնդկաստանում, Պաղեստինում և Մերձավոր Արևելքում:

 

Բնորոշ հակասություն. Ադրբեջանը որպես գաղութատիրության արդյունք

Ժամանակակից Ադրբեջան պետության ձևավորում

Մինչև 1918 թվականը երբեք չի եղել «Ադրբեջան» անունով պետություն։ Այս երկրի կազմավորումը ուղղակի արդյունք էր Գյուլիստանի (1813 թ.) և Թուրքմենչայի (1828 թ.)  պայմանագրերի, որոնք Ցարական Ռուսաստանի ճնշման և Անգլիայի աջակցության ներքո Արաքս գետի հյուսիսն անջատեցին Իրանից։

Եթե ​​Բաքուն իր տարածքային հավակնությունները հիմնավորում է «պատմության» վրա, ապա ինչո՞ւ է իրեն համարում գաղութային այն պայմանագրերի ժառանգորդը, որոնք այժմ անվավեր են համարվում միջազգային իրավունքի համաձայն:

Բաքվի համար անցյալին վերադառնալու ռիսկը

Քաղաքներ, ինչպիսիք են Գյանջան (Գանձակը – խմբ.), Շեքին և Բաքուն մինչև վերոհիշյալ պայմանագրերը եղել են Իրանի տարածքի մաս։ «Տարածքների վերադարձման» դիսկուրսի առաջմղումը կարող է իր հերթին վերականգնել Իրանի պատմական իրավունքները այս շրջանների նկատմամբ:

Քարոզչություն. «Հաջողակ կառավարության» կերպարի ստեղծում

Բաքուն փորձում է լայնածավալ քարոզչության միջոցով ներկայանալ որպես «առաջընթացի» մոդել Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի սահմանամերձ բնակիչներին։ Այս ռազմավարությունը հիմնված է Հյուսիսային Կորեայի դեմ Հարավային Կորեայի մոդելի վրա, սակայն երեք վտանգավոր տարբերություններով.

-ինքնության մանիպուլյացիա. պատմական իրանական անունների փոխարեն թուրքական անուններով քարտեզների հրապարակում,

-փոքրամասնությունների օգտագործում. Իրանի (օրինակ՝ Արևելյան Ադրբեջան) և Ռուսաստանի (օրինակ՝ Դաղստան) սահմանամերձ շրջաններում էթնիկական տրամադրություններ բորբոքելու փորձեր,

-համագործակցություն պանթուրքիստական ​​շարժումների հետ. աջակցություն այնպիսի խմբերին, ինչպիսին է «Արևմտյան Ադրբեջանի Հանրապետությունը վտարանդիության մեջ»՝ թուրք պրոֆեսոր Ղաֆար Չախմաքլիի գլխավորությամբ:

Վերջնական նախազգուշացում. ինքնաոչնչացման ցիկլը

Բաքվի տարածքային հավակնությունները, որոնք արմատավորված են պատմական բրիտանական ճարտարագիտության մեջ, ներկայացնում են երկու հիմնական ռիսկ.

-անկայունության ուժեղացում. սահմանները փոխելու փորձերը ոչ միայն սպառնում են խաղաղությանը Կովկասում, այլ նաև կարող են հանգեցնել անջատողականության հենց Ադրբեջանի ներսում (ինչպիսիք են թալիշներն ու լեզգիները),

- վերադարձ դեպի գաղութատիրություն. այս դիսկուրսը գործնականում վերարտադրում է գաղութատիրական տերությունների նույն տրամաբանությունը, որը ժամանակին Կովկասը բաժանում էր Իրանից։ Այսօր Բաքուն կրկնում է այս օրինաչափությունը՝ ենթարկվելով նմանատիպ պնդումների։

Եզրակացություն՝ «Մեծ Ադրբեջան» կոչվող պատրանք

«Մեծ Ադրբեջան» նախագիծը վտանգավոր պատրանք է՝ հիմնված ոչ թե պատմական կամ իրավական փաստերի, այլ Բրիտանիայի թաքնված գաղութային ռազմավարությունների վրա։

Այս գործընթացի շարունակությունը ոչ միայն կսպառնա Իրանի, Հայաստանի և Վրաստանի անվտանգությանը, այլև Բաքուն կխեղդի պատմական և իրավական հակասությունների հորձանուտում։ Միակ ելքը ներկայիս սահմաններն ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված տարածաշրջանային համագործակցությունն ընդունելն է։

Տարածաշրջանի երկրներին ապակայունացնելու նպատակով նախագծվել է «Մեծ Ադրբեջան» կոչվող նախագիծը, որը պարբերաբար քննարկվում է տարբեր լրատվամիջոցներում։

Օրինակ՝ «Հարավային Ադրբեջան» (Güney Azərbaycan) կոչվող նախագիծը՝ Թավրիզ մայրաքաղաքով, օգտագործվում է Իրանի դեմ, մինչդեռ Հայաստանին սպառնում է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը՝ կենտրոնացած Երևանում (Հայաստան), որը հավանաբար կներառի Բորչալիի շրջանի վրացական տարածքի մի մասը։ Ռուսական տարածքների վերաբերյալ հստակ քննարկվում է «Հյուսիսային Ադրբեջան» հայեցակարգը, որը ներառում է Դերբենտի և Դաղստանի սահմանամերձ գյուղերի անեքսիան։

Թեեւ այդ մասին դեռ հրապարակային չի հայտարարվել, սակայն այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Ադրբեջանական էջերում և սոցցանցերում լրջորեն քննարկվում է Դերբենդի սեփականության հարցը։ Փաստորեն, փորձ է արվում Ադրբեջանը վերածել բրիտանական հսկողության տակ գտնվող գաղափարական և քաղաքական կենտրոնի, և այդ նախագծի ֆինանսավորումը դրվում է Ալիևի ռեժիմի, ավելի ճիշտ՝ երկրի նավթային եկամուտների տրամադրության տակ։

Մի խոսքով՝ Բրիտանիան, ինչպես սովորաբար անում է, օգտագործում է այլոց ձեռքերը՝ իր հակառակորդների դեմ իր ապակառուցողական քաղաքականությունն իրականացնելու համար, մինչդեռ ինքը մնում է ստվերում։ Բնականաբար, ադրբեջանական ժողովրդի մի ստվար զանգված դա տեղյակ չէ, և ալիևյան ռեժիմի արտաքին քաղաքականությունը, որը համահունչ է բրիտանական վերնախավի և համաշխարհային սիոնիզմի շահերին, համարում է հայրենասիրական և ազգային շահերին համահունչ, մինչդեռ իրականում դա այդպես չէ...

Զիաուլ Սալեհին

Պարսկերենից թարգմ.՝ Իսակ Հունանեսյան