կարևոր
2422 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-01 19:30
Հասարակություն

Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի. կալանքը փոխարինվեց գրավով և վարչական հսկողությամբ

Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի. կալանքը փոխարինվեց գրավով և վարչական հսկողությամբ

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով և վարչական հսկողությամբ։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարվեց Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։

Պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ բացարձակ որևէ խափանման միջոց կիրառելու հիմնավորում գոյություն չուներ։

«Այժմ պետք է դիտարկենք որոշման համատեքստում մեր գործողությունները, որոնք այս պահին հստակ չեն։ Գրիգորի Խաչատուրովն այս պահին տեղափոխվեց ՔԿՀ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է հողատարածքի օտարմանը։ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով:

Նկատենք, որ ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձեւակերպվել է երրորդ անձի անվամբ։

Գործով մեղադրյալները 13-ն են, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։