կարևոր
3637 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-01 16:15
Քաղաքական

Բրիտանական օգնությունը չի նշանակում ԼՂ հիմնախնդրում կամ ՀՀ-ի հետ հարաբերություններում բրիտանական կառավարության քաղաքականության փոփոխություն

Շուրջ 1 տասնյակից ավելի խորհրդարանականներ բավական դրական կեցվածք էին դրսևորել, խստորեն դատապարտել էին ադրբեջանական քաղաքականությունը, ափսոսանք հայտնել բրիտանական կառավարության հետևողական գործողությունների նկատմամբ և պահանջել առարկայական ներգրավում` ստիպելու Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, և նաև հումանիտար օժանդակություն տրամադրել Արցախին։ Այս մասին, անդրադառնալով բրիտանական կառավարական ֆինանսավորմամբ հասարակական կազմակերպության կողմից 350․000 ֆունտ ստերլինգ Լաչինի միջանցքի փակումից տուժածներին հատկացնելուն, ասաց ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

«Այս ամբողջ քաղաքական տրամադրվածության ֆոնին Բրիտանիայի արտաքին քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Բրիտանական կառավարական ֆինանավորմամբ հասարակական կազմակերպություններից մեկը պատրաստակամ է 350 հազար ֆունտ ստերլիգ գումար հատկացնել Լաչինի միջանցքի հետրանքով տուժած մարդկանց։ Քանի որ Բրիտանիան ավանդաբար Ադրբեջանի համար համարվում է կոնֆորտ զոնա կարողացել ենք Ադրբեջանի համար բավական լուրջ խնդիրներ ստեղծել, ԼՂ խնդիրը ամբողջապես դարձել է Բրիտանիայի հասարակական, քաղաքական շրջանակների քննարկման առարկա։ Բրիտանիայում գործող Հայաստանի հետ բարեկամության խումբը, որի քարտուղարը Հայ դատի հանձնախմբի պատասխանատուն է բավականին լավ աշխատանք է տանում։ Մենք պետք է հասկանանք, որ այս քննարկումը զուտ խորհրդարանական է, բայց գործադիրի կողմից նման հայտարարությունը կապված է զուտ խորհրդարանական ճնշման հետ, բայց սա չի նշանակում Ղարաբաղի հիմնախնդրում կամ Հայաստանի հետ հարաբերություններում Բրիտանական կառավարության քաղաքականության փոփոխությունը։ Սա պետք է հստակ ընդգծենք»,- ասաց նա։

Խոսելով Հայ Դատի հանձնախմբի դժվարությունների մասին, քաղաքագետը նշեց, որ Հայ Դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը վերջին տարիներին բավական ակտիվ է գործում․ «Դժվարությունը կայանում է նրանում, որ ադրբեջանցիները բավական լավ են ներթափանցել Բրիտանիայի հասարակական-քաղաքական շրջանակներում, և հատկապես բիզնես ոլորտում, տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում այդ առումով որոշակի դժվարություններ կան։ Ադրբեջանի հսկողության տակ են գտնվում շատ հայտնի լոբբիստներ։ Մենք նախևառաջ բախվում ենք ադրբեջանական խոշոր ներգրավվածությանը Բրիտանիայում, բայց մեր հանձնախումբը բավական լավ աշխատանքներ իրականացնում է»,- ասաց նա։