Փոխարժեքներ
17 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.33 |
EUR | ⚊ | € 432.69 |
RUB | ⚊ | ₽ 4.7766 |
GBP | ⚊ | £ 513.51 |
GEL | ⚊ | ₾ 141.02 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ավարտից կարճ ժամանակ անց։
Զելենսկու խոսքով՝ առաջնորդները քննարկել են անցկացված բանակցությունները։ Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է «ձեռնարկել հնարավորինս արագ քայլեր» իրական խաղաղության համար։
«Մեր դիրքորոշումն այն է, որ եթե ռուսները հրաժարվեն լիակատար և անվերապահ հրադադարից և հրադադարից, ապա պետք է լինեն խիստ պատժամիջոցներ։ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է շարունակվի մինչև Ռուսաստանը պատրաստ լինի դադարեցնել պատերազմը», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Թրամփի հետ զրույցից հետո հայտարարել է, որ ռուսական կողմը «փաստացի դադարեցրել է բանակցությունները և հրաժարվել է դադարեցնել կրակը»։
«Ժամանակն է ճնշումը մեծացնելու», – հավելել է նա։
Իր հերթին, Քիր Սթարմերը հայտարարել է, որ «ռուսական դիրքորոշումն անընդունելի է, և դա առաջին անգամը չէ»։
Ուկրաինական դիվանագիտական աղբյուրը Reuters-ին և Sky News-ին հայտնել է, որ Ստամբուլի բանակցությունների ժամանակ Ռուսաստանի կողմից ներկայացված պահանջներն «անիրատեսական» են և գերազանցում են նախկինում քննարկվածը։ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն պնդում է, որ Ռուսաստանը պահանջել է ուկրաինական զորքերի դուրսբերումը «բոլոր այն շրջաններից, որոնք ավելացրել է իր սահմանադրությանը»։