|
Փոխարժեքներ
13 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.69 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.769 |
| GBP | ⚊ | £ 491.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը տեղի չի ունենա։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ օգոստոսի 28-ին կայացած հանդիպման ժամանակ։
«Մենք պետք է այսօր կրկին անդրադառնանք այս հարցին՝ հիմնվելով այն փաստի վրա, որ նախագահ Զելենսկու և նախագահ Պուտինի միջև հանդիպումն ակնհայտորեն չի կայանա»,-նշել է Մերցը՝ խոսելով դիվանագիտական ջանքերի շարունակության մասին։
Նրա խոսքով՝ դա «տարբերվում է այն բանից, ինչի շուրջ համաձայնության էին եկել նախագահ Թրամփը և նախագահ Պուտինը նախորդ շաբաթ» և ինչը քննարկվել էր Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։