կարևոր
2602 դիտում, 1 ամիս առաջ - 2024-07-15 11:18
Աշխարհ

Բայդենը մահափորձից հետո հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Բայդենը մահափորձից հետո հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի հետ․ CNN-ը մանրամասներ է ներկայացրել զրույցից։ 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահի դեմ մահափորձից հետո Բայդենի և Թրամփի միջև զրույցը անցել է հարգալից մթնոլորտում։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հեռուստաալիքին պատմել է, որ Բայդենը Թրամփին հավաստիացրել է՝ կարգադրել է կատարվածի ամբողջական հետաքննություն անցկացնել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ 

Սա Թրամփի և Բայդենի միջև վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին խոսակցությունն էր, որ նրանք անցկացրել են առանց միջնորդների։ 

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Բայդենն այդ զրույցի ընթացքում հայտարարել է, որ քաղաքական բռնության նկատմամբ հանդուրժողական չեն լինելու։

Թրամփի և Բայդենի միջև զրույցը տեղի է ունեցել հուլիսի 13-ի երեկոյան՝ Թրամփի դեմ մահափորձից հետո, հայտնել են Սպիտակ տանը: