|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՌԴ նախագահ Պուտինը ԱՄն նախագահ Թրամփի հետ քննարկել է Սիրիայում և Ուկրաինայում ստեղծված լարված վիճակը, ինչպես նաև կիբերհանցագործությունների դեմ պայքարի հարցերը: Այս մասին Ճապոնիայի վարչապետին հայտնել է Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը:
Քանի որ Պուտին-Թրամփ բանակցությունները փոքր ինչ ձգձգվեցին, Ճապոտնիայի վարչապետը ստիպված է եղել Պուտինի հետ հանդիպմանը սպասել մեկ ժամ:
«Ես տևական զրույց եմ ունեցել ԱՄՆ նախագահի հետ: Կուտակվել են բազմաթիվ հարցեր` Ուկրաինա, Սիրիա, երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր»,- ասել է Պուտինը: Նա հավելել է, որ Թրամփի հետ քննարկել է կիբերհանցագործությունների ու ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: