|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ծրագրում է մայիսի 15-ին Անկարայում հանդիպել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո միայն նա որոշում կկայացնի, թե ինչ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ խաղաղության շուրջ բանակցություններում։ Այս մասին AFP գործակալությանը հայտնել է ուկրաինացի բարձրաստիճան մի պաշտոնյա։
«Նախագահն Անկարա իր այցը սկսում է Էրդողանի հետ և միայն դրանից հետո նախագահը կորոշի հաջորդ քայլերը», - ասել է աղբյուրն այն բանից հետո, երբ ռուսական պետական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Մոսկվայի պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել պլանավորված բանակցությունների համար: