Փոխարժեքներ
05 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձել է ներողություն խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վեճից հետո՝ նշելով, որ զղջում է կատարվածի համար: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում:
«Ուրբաթ օրը Վաշինգտոնում Սպիտակ տանը մեր հանդիպումը այնպես չընթացավ, ինչպես ենթադրվում էր։ Ափսոս, որ այդպես եղավ։ Ամեն ինչ շտկելու ժամանակն է։ Մենք կցանկանայինք կառուցողական դարձնել ապագա համագործակցությունն ու հաղորդակցությունը»,-գրել է նա։
Զելենսկին հայտարարել է, որ ինքն ու իր թիմը պատրաստ են խաղաղության հասնելու համար աշխատել Թրամփի «ուժեղ ղեկավարությամբ»: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին օգնության համար։
«Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի մոտեցնի երկարաժամկետ խաղաղությունը»,-գրել է նա:
Բացի այդ, Զելենսկին նշել է, որ Կիևը պատրաստ է ռեսուրսների վերաբերյալ գործարք կնքել ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով:
Ավելի վաղ Զելենսկին, գտնվելով Եվրոպայում, հրաժարվել էր ընդունել իր մեղքը Սպիտակ տանը վերջերս տեղի ունեցած լեզվակռվի համար և հայտարարել էր, որ դեռ հույս ունի համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ:
Նշենք, որ Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում փետրվարի 28-ին, այն վերաճել է լեզվակռվի: Հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև գործարքի ստորագրումը չեղարկվել է, չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված է եղել լքել Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մոտ Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու ցանկություն չի տեսնում։