|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Մեկ անգամ չէ, որ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ ասվել է, որ քաղաքական կամքի պակաս կա բացառապես Ադրբեջանի նախագահի կողմից. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ միակողմանի զիջումներ չեն լինելու: «Կարևորը պատճառների վերացումն է, ոչ թե` հետևանքը, իսկ պատճառները այն բանի հետ են կապված, որ Ադրբեջանը չի ցանկանում ճանաչել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Իսկ ինչ վերաբերում է տարածքներին, նշենք, որ տարածքներից պետք չէ խոսել, քանի որ մեկ անգամ ես նրանց տարածքների տեղը ցույց եմ տվել՝ Մարտունաշեն, Գետաշեն. եթե օկուպացված տարածք են փնտրում, թող այնտեղ փնտրեն»,- ասաց Շարմազանովը:
Ըստ նրա` երբ ԼՂՀ-ն դառնա բանակցությունների լիիրավ կողմ, այն ժամանակ նրանց իշխանությունը կորոշի, թե ինչ փոխզիջման պետք է գնա, քանի որ Հայաստանը կոնֆլիկտի կողմ չէ: «Սա տարածքային վեճ չէ, սա ինքնորոշման իրավունքի պայքար է: Արցախը պետք է լինի անկախ պետություն, նրա ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իրացնելու իր ինքնորոշման իրավունքը»,- եզրափակեց Շարմազանովը: