կարևոր
3961 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-14 12:37
Քաղաքական

ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքը

ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքը

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Աստանայում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ համակողմանիորեն հետևելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, նոյեմբերի 26-ի եւ 2021-ի հունվարի 11-ին հայտարարությունների բոլոր դրույթներին։

Առարկայական դիտարկում է իրականացվել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի վերաբերյալ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի, նաեւ Ռուսաստանի խորհրդակցական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների շրջանակներում, ինչպես նաեւ երեք երկրների հանրության ներկայացուցիչների ու փորձագետների երկխոսության շրջանակներում:

Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել եռակողմ շփումները տարբեր մակարդակներով։