|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Մոսկվան ահաբեկչության դեմ պայքարում և այլ հարցերում Վաշինգտոնի հետ արդյունավետ համագործակցության հնարավորության վերաբերյալ եզրակացություններ կանի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ձևավորումից հետո: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
«Դոնալդ Թրամփը հաղթել է եւ այժմ իր թիմն է ձևավորում: Նա իր նախընտրական ելույթներում մի քանի հայտարարություններ է արել, որ առաջին՝ որեւէ առճակատման չի մտնի, որոնք ԱՄՆ-ի հետ կապ չունեն, երկրորդ՝ կզբաղվի առաջին հերթին ԱՄՆ տնտեսությամբ և աշխատատեղերի ստեղծմամբ, երրորդ՝ արտաքին քաղաքականության ոլորտում կզբաղվի առաջին հերթին ահաբեկիչների ոչնչացմամբ»,- ասել է Լավրովը:
Դրանից բացի, նա ընդգծել է, որ Թրամփը պատրաստակամություն է հայտնել համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ փոխգործակցել, այդ թվում՝ Ռուսաստանի: