կարևոր
1039 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-12 17:41
Աշխարհ

Ընդդիմությունը Էրդողանին մղում է գաղափարական փակուղի

Ընդդիմությունը Էրդողանին մղում է գաղափարական փակուղի
Դեռեւս մարտի վերջին Տրապիզոնի Սեւծովյան նահանգի փոքրիկ գյուղից թուրքական ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզալը ստորագրահավաք էր սկսել՝ պահանջելով վաղաժամկետ ընտրություններ եւ ազատ արձակել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որը բանտարկված է եւ դատական որոշմամբ հեռացվել է իր պարտականություններից, ինչը լայն հակասություններ է առաջացրել: Այժմ նա կրկնել է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր պահանջը՝ ընդգծելով, որ դրանց ամսաթիվը, եթե դրանք կայանան, չպետք է լինի 2025 թ-ի նոյեմբերից ուշ։ Ընդ որում՝ ընդդիմությունը կասկածի տակ է դնում նույնիսկ կառավարության լեգիտիմությունը։

Այժմ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) սկսել է ստորագրահավաքի ազգային արշավ, որը կոչ է անում զրկել Էրդողանին վստահությունից եւ կոչ է անում արտահերթ ընտրություններ անցկացնել՝ հայտարարելով, որ նպատակը «յուրաքանչյուր երկրորդ քաղաքացուց ստորագրություն հավաքելն է»: Ընդհանրապես, երկրում ընտրությունները նախատեսված են 2028 թ-ին, եւ Էրդողանը բազմիցս ընդգծել է․ «Թուրքիայում արդեն 4 տարի է՝ ընտրություններ չկան, եւ անթույլատրելի է երկիր վերադառնալ նախընտրական մթնոլորտում՝ տնտեսական մարտահրավերների եւ անվտանգության խնդիրների խորապատկերին, որոնք կետրոնացում եւ գործողություն են պահանջում»։ Այդուհանդերձ, արտահերթ ընտրությունների կոչերն արտացոլում են ներքին սուր քաղաքական պայքարը, եւ փորձագետների գնահատմամբ՝ սա արդեն « ամեն խաչմերուկում մանր պայքար չէ»։ Անուղղակիորեն դա ցույց է տալիս ընդդիմության՝ իշխանության գալու պատրաստակամությունը եւ արտահերթ ընտրությունների նրա կոչն արտացոլում է «ոչ այնքան սկզբունքային կոշտությունը, որքան ճշգրիտ քաղաքական հաշվարկները»։

Խոսքը Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող բուռն իրադարձությունների համատեքստում քրդական խնդրի փոփոխությունների, երկրի տնտեսության վիճակի եւ ուժերի ներքին հավասարակշռության մասին է։ Ընդ որում՝ կողմերը տարբեր պատճառներով, բայց միասին խաղարկում են Իմամօղլուի «խաղաքարտը»։ Ընդդիմությունը նրան ձերբակալելու որոշումը համարում է «շրջադարձային պահ, որը քաղաքական էսկալացիա է պահանջում», իմնչդեռ կառավարական շրջանակները հաստատում են՝, Ստամբուլի քաղաքապետի դեմ դատական գործընթացմ «իրականացվել է օրենքի եւ անկախ դատական համակարգի շրջանակներում»: Այժմ, ըստ թուրքական ԶԼՄ-ների, ԺՀԿ-ն աշխատում է խորհրդարանից զանգվածային հրաժարականների վրա հիմնված ծրագրի վրա, որն ուղղված է խորհրդարանում բավարար թվով տեղերի թափուր տեղերի ստեղծմանը, ինչը, ըստ Սահմանադրության, ստիպում է լրացուցիչ ընտրություններ անցկացնել որոշ շրջաններում: Նման քայլը հիմնված է սահմանադրական հոդվածի վրա, որը նախատեսում է օրենսդրական նստաշրջանի համար միանվագ լրացուցիչ ընտրությունների անցկացում, եթե թափուր տեղերի քանակը գերազանցում է Թուրքիայի խորհրդարանում տեղերի ընդհանուր թվի 5 տոկոսը: Այս պահին տվյալները վկայում են 8 թափուր տեղի առկայության մասին, ինչը նշանակում է, որ կուսակցական պատգամավորներից շուրջ 22 պատգամավորների հրաժարականը կարող է համապատասխանել օրենքով պահանջվող նվազագույնին: Նման սցենարը ենթադրում է սահմանադրական ճգնաժամ։ Այդ իսկ պատճառով թորքական կառավարությունը եւ իշխող «հասարակական դաշինքը», որի մեջ մտնում են «արդարություն եւ զարգացում» կուսկցություններն ու Ազգայնական շարժումը, կոշտ դիրքորոշում են որդեգրել արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության սպառնալիքների նկատմամբ եւ կոչ է անում «կենտրոնանալ տնտեսության եւ անվտնգության խնդիրների վրա, այլ ոչ թե նախընտրական մթնոլորտում կրկին սպառել այն»: Առավել եւս, որ անվտանգության ոլորտում ներկայիս թափն իր գագաթնակետին է հասել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKk) հայտարարությամբ՝ զենք չօգտագործելու տարբերակը քննարկելու համար համաժողով անցկացնելու մասին, ինչը պատմական նշանակալի պահ է: Բացի այդ, ընդդիմության կողմից առաջ քաշված «միջանկյալ ընտրությունների» սցենարը բախվում է բարդ սահմանադրական եւ ընթացակարգային խոչընդոտների, որոնց պատճառով դրա իրականացումը չի երաշխավորում արդյունքները:

Բայց կա մեկ կարեւոր նրբերանգ. Օզելը, գրում է թուրքական Milliyet թերթը, «սկսել է քաղաքական ալիք բարձրացնել, որը նման է 2000-ականների սկզբին Էրդողանի քաղաքական վերելքին»։ Փորձագետները դա կապում են նաեւ Մերձավոր Արեւելքում այսպես կոչված քաղաքական իսլամի ընդհանուր ճգնաժամի հետ, որի բնորոշ ներկայացուցիչը Թուրքիայում Էրդողանն է: Երկրում ի հայտ եկող գաղափարական վակուումը լցվում է «նոր քեմալիզմով», եւ ընդդիմությունը սկսել է իրեն ուժի մեջ զգալ եւ իրեն համապատասխան պահել։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի