|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձեռք է բերել KIA K4 նոր մոդելի 7 սեդան։ Sputnik Արմենիան ծանոթացել է պայմանագրին։
Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 73,5 մլն դրամ (մոտ 190 հազար դոլար)։
Պայմանագիրը կնքվել է «Կապիտալ Մոտորս» ընկերության հետ։ ԱԱԾ-ն պատվիրել է սև գույնի, 1,6 լիտր բենզինային շարժիչով և 128 ձիաուժ հզորությամբ մեքենաներ։
Նշենք, որ K4-ը լրիվ նոր մոդել է։ Այն առաջին անգամ ներկայացվել է 2024 թ. գարնանը և հենց այդ ժամանակ էլ սկսվել է արտադրությունը։ Այս մոդելը փոխարինել է ամբողջ աշխարհում հայտնի Kia Forte-ին։